Լիվերպուլի նախկին ֆուտբոլիստը, 4 անգամ դիպուկ իրացնելով 11 մետրանոցը, դարձել է պոկերի հեղինակ🎥

Լիվերպուլի նախկին ֆուտբոլիստը, 4 անգամ դիպուկ իրացնելով 11 մետրանոցը, դարձել է պոկերի հեղինակ🎥

30/01/2022 - 02:26

Անգլիայի Առաջին լիգայի (երրորդ դիվիզիոն) 30-րդ տուրում «Օքսֆորդ Յունայթեդը» հյուրընլալվելիս 7:2 հաշվով ջախջախել է «Գիլինգհեմին»։

Այդ հանդիպման հերոս է դարձել «Օքսֆորդի» կիսապաշտպան Կեմերոն Բրենագանը, ով իր անվան դիմաց պոկեր է գրանցել։

Այդուհանդերձ, թվում է` սովորական իրադարձություն է պոկերի հեղինակ դառնալը, սակայն Բրենագանը բոլոր 4 գոլերը խփել է 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացնելուց հետո։

Նշենք, որ անգլիացի ֆուտբոլիստը «Լիվերպուլի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2001-2017 թթ.։

Բրենագանը «Լիվերպուլի» Մ-23 տարեկանների թիմում անցկացրել է 71 հանդիպում` դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հատկանշանան է, որ 25-ամյա կիսապաշտպանը ևս 9 հանդիպում էլ անցկացրել է մերսիսայդյան ակումբի գլխավոր թիմի կազմում, սակայն այդ ընթացաում արդյունավետ գործողություններ չի կատարել։

Հավելենք, որ «Օքսֆորդ Յունայթեդն» այս հաղթանակից հետո վաստակեց 49 միավոր և զբաղեցնում է Առաջին լիգայի 6-րդ հորիզոնականը ու պայքարում է Չեմպիոնշիփի ուղեգրերի համար։

«Գելինգհեմը», 19 միավորով, նախավերջինն է` 23-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023