Լիվերպուլի մի շարք երկրպագուներ բերման են ենթարկվել

Լիվերպուլի մի շարք երկրպագուներ բերման են ենթարկվել

23/07/2020 - 18:29

Լիվերպուլի ոստիկանությունը «Լիվերպուլ» – «Չելսի» հանդիպումից հետո ձերբակալել են ինը մարդու։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մերսիսայդյան ակումբի երկրպագուները «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտի հարևանությամբ սկսել են անկարգություններ անել։

Երեկ՝ հուլիսի 22-ին, «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին հանձնվեց երկար սպասված չեմպիոնական գավաթը, ինչից հետո ակումբի բազմահազար երկրպագուներ դուրս էին եկել փողոցներ՝ հավաքվելով «Էնֆիլդի» հարևանությամբ։ Չնայած Լիվերպուլի ոստիկանությունն ու Յուրգեն Կլոպը կոչ էին արել, որ երկրպագուները դուրս չգան փողոց, միևնույնն է, մոտ 3000 հազար մարդ հավաքվել էր ակումբի մարզադաշտի հարևանությամբ։

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ոստիկանությունն այդ ինը հոգուն բերման են ենթարկել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու, անկարգությունների, թմրամոլության, ինչպես նաև ծեծկռտուքներ կազմակերպելու համար։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստացել է, որ կորոնավիրուսային համաճարակի հաղթահարումից անմիջապես հետո ակումբը չեմպիոնական շքերթ է անցկացնելու։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023