Լիվերպուլի համար անհնար ոչինչ չկա?

Լիվերպուլի համար անհնար ոչինչ չկա?

24/01/2020 - 02:04

Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի վերջին խաղում առաջնության առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Վուլվերհեմպտոնի» նկատմամբ։

Հանդիպման 8-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն աչքի ընկավ հերթական գոլային փոխանցումով, իսկ հաշիվը բացեց Ջորդան Հենդերսոնը։

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 51-րդ րոպեին, Ադամա Տռաոռեն եզրից գնդակը «կախեց» տուգանային հրապարակ, իսկ Ռաուլ Խիմենեսը գլխի դիպուկ հարվածով հավասարեցրեց հաշիվը։

Հաշվի հավասրավելուց հետո խաղն ընթանում էր հավասար պայմաններում, իսկ գոլային պահեր առանձնապես չկային։ Սակայն, 84-րդ րոպեին Յուրգեն Կլոպի սաները հաղթանակ կորզեցին։ Մերսիսայդյան ակումբը եռաքայլ գրոհ ձեռնարկեց, որի կազմակերպիչներն էին Մոհամեդ Սալահը, Ջորդան Հենդերսոնն ու Ռոբերտո Ֆիրմինոն, վերջինս էլ ձախ ոտքի տպավորիչ հարվածով դրեց հանդիպման վերջակետը՝ իր թիմի համար ապահովելով 14-րդ անընդմեջ հաղթանակը։

Այսպիսով, «Լիվերպուլն» արդեն 40 խաղ Պրեմիեր լիգայի շրջանակում չի կրել որևէ պարտություն և վաստակեց 67 միավոր։ Մերսիսայդյան ակումբը վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ «Մանչեսթեր Սիթիին» գերազանցելով 16 միավոր։ «Կարմիրները» մեկ խաղ էլ պակաս են անցկացրել։

«Վուլվերհեմպտոնը» մնաց 34 միավորով և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023