Լիվերպուլի հաղթանակներն արդեն չեն զարմացնում․ 42 անպարտելի հանդիպում?
Անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշարային բացարձակ առաջատար «Լիվերպուլը» կանգ չի առնում։
Յուրգեն Կլոպի սաները սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեցին «Սաութհեմպտոնի» դարպասը։
Մեկ խաղակես դիմանալուց հետո Ռալֆ Հազնհյութլի թիմը քանդվեց։ Բոլոր 4 գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ Դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենն ու Ջորդան Հենդերսոնը։
Այսպիսով, «Լիվերպուլը» անցկացնելով 42-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումը՝ կրկնեց «Շեֆիլդ Յունայթեդի» 42 տարվա վաղեմության արդյունքը։ «Արսենալի» հավերժ թվացող ռեկորդի կրկնության համար պետք է չպարտվել ընդամենը 7 հանդիպում։
Յուրգեն Կլոպի սաները, տանելով 16-րդ անընդմեջ հաղթանակը, 73 միավորով վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ «Սաութհեմպտոնը» 31 միավորով 11-րդն է։
Ավարտված մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․
«Բորնմութ» 2։1 «Աստոն Վիլլա»
«Վեսթ Հեմ» 3։3 «Բրայթոն»
«Քրիսթալ Փելես» 0։1 «Շեֆիլդ Յունայթեդ»
«Նյուքասլ» 0։0 «Նորվիչ»
«Վոթֆորդ» 2։3 «Էվերթոն»
# Ալեքս Օքսյելդ-Չեմբերլեն, ԱՊԼ, Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Ջորդան Հենդերսոն, Սաութհեմփթոն