Լիվերպուլի կիսապաշտպանը մեղադրվում է սեռական ոտնձգության համար
Մանչեսթեր քաղաքի բնակչուհի Պոնցո Դալմինին «Լիվերպուլի» կիսապաշտպան Նաբի Կեյտային մեղադրում է սեռական ոտնձգության համար։
Պոնցո Դալմինին այդ դեպքի մասին պատմել է Twitter-ի իր օգտահաշվում։ Ըստ 25-ամյա կնոջ՝ դեպքը տեղի է ունեցել սույն թվականին հունվարին՝ խնջույքի ժամանակ, որին ներկա են եղել նաև Կեյտան և Դալմինին։ Դալմինին այդ խնջույքին հրավիրված է եղել իր ընկերուհու կողմից։ Նշվում է, որ Կեյտան նույնիսկ գումար է առաջարկել կնոջը այն բանից հետո, երբ նա սկսել է դիմադրել։
Դալմինին նշում է, որ արդեն դիմել է Լիվերպուլի և Մանչեսթերի ոստիկանություն, իսկ հայցի մեջ ներառել է նաև իր հեռախոսային խոսակցություններն ու նամակագրությունները․ Դալմինին նամակագրություն է ունեցել իր մայրիկի հետ, իսկ նրան այդ ժամանակ զանգահարել է մի տղամարդ, ում անունը Բայո է, ով ներկայացել է որպես Նաբի Կեյտայի գործակալ։
Սակայն, մեկնաբանություններում երկրպագուները կարծես թե չեն հավատում այդ կնոջ հայտարարություններին։ Ըստ մեկնաբանություն գրողների՝ Պոնցո Դալմինին պարզապես ցանկանում է ուշադրություն գրավել և կասկածում են, որ Նաբի Կեյտան կարող էր նման քայլի գնալ։ Որպես հակափաստարկ՝ մեկնաբանություններում նշվում է, որ Նաբի Կեյտան անգլերեն չի խոսում։ Նշվում է նաև, որ Կեյտան շատ հավատացյալ է և չէր կարող որևէ մեկի հանդեպ իրեն այդպիսի բան թույլ տար։
Հիշեցնենք, որ գվինեացի 25-ամյա կիսապաշտպանը «Լիվերպուլի» շարքերը համալրել է 2018 թվականի ամռանը։ Այդ ժամանակ մերսիսայդյան ակումբը «Լայպցիգին» վճարեց 60 մլն եվրո։
# Լիվերպուլ, Նաբի Կեյտա, Պոնցո Դալմինի