«Լիվերպուլի» կատարյալ ձախողումը! Չեմպիոնշիփի վերջին տեղի ակումբը պայքարից դուրս թողեց Սլոթի թիմին 🎥
Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում մրցեց Չեմպիոնիշփը ներկայացնող «Պլիմութ Արգայլի» դեմ։
Տանտերերին հաջողվեց խոշոր անակնկալ մատուցել ու 1:0 հաշվով հաղթել մերսիսայդյան գրանդին։
Հանդիպման միակ գոլը 53-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Ռայան Հարդին։
«Լիվերպուլն» ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում կրեց միայն 4-րդ պարտությունն դուրս մնաց Անտլիայի գավաթի խաղարկությունից, իսկ Չեմպիոնիշիփի վերջին տեղը զբաղեցնող «Պլիմութ Արգայլը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից