Լիվերպուլի լեգենդներից մեկը սխալմամբ պոռնոգրաֆիա է հրապարակել
Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջոն Բարնսը անախորշ պատմության մեջ է հայտնվել։
56-ամյա լեգենդար նախկին կիսապաշտպանը Twitter-ի իր օգտահաշվում պատահաբար պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկար է հրապարակել, այնինչ Բարնսը ցանկացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդու մասին գրառում կատարել։ Բարնս անմիջապես ջնջել է այդ գրառումը, սակայն համանցանցի օգտատերերին հաջողվել է անմիջապես սքրինշոթ անել՝ հրապարակելով համացանցում։
Ավելի ուշ Բարնսը բոլորից ներողություն է խնդրել․ «Հայցում եմ բոլորի ներողամտությունը, եթե ինչ-որ մեկին վիրավորել եմ։ Ես հրապարակում էի Դոնալդ Թրամփի հետ կապված լուսանկար, որը ինձ ուղարկել էր ընկերներիցս մեկը։ Այդ նկարի մեջ պարզվում է պոռնոգրաֆիա էր։ Ես գաղափար չունեի, թե դա ինչ է և ևս մեկ անգամ ներողություն եմ խնդրում»,- գրել է Բարնսը։
Բարնսի հետևորդներից մեկը նրա գրառման մեկնաբանություններում գրել է, որ նախկին ֆուտբոլիստը պարզապես կարող էր կտրել նկարի՝ ոչ ցենզուրային հատվածը, որին Բարնսը պատասխանել է․ «Ես վախենում եմ սեղմեմ այս հեռախոսի կոճակներին։ Ես 56 տարեկան եմ և գոհ եմ, որ կարողանում եմ հայտնի մարդկանց մի քանի բառ գրեմ Twitter-ում»։
Նշենք, որ Ջոն Բարնսը հանդես էր գալիս ձախ կիսապաշտպանի դիրքում, իսկ «Լիվերպուլի» կազմում հանդես է եկել 1987-1997 թվականներին։ Մերսիսայդյան ակումբի կազմում Բարնսը մասնակցել է 396 հանդիպման՝ դառնալով 104 գոլի հեղինակ, իսկ ակումբի հետ նվաճել է 9 տիտղոս, այդ թվում նաև՝ երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Բանսը 1988 և 1990 թվականներին ճանաչվել է Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ։ Անգլիայի հավաքականի կազմում Բարնսը մասնակցել է 73 հանդիպման և խփել 10 գոլ։
# Լիվերպուլ, Ջոն Բարնս