Լիվերպուլի լեգենդար նախկին ֆուտբոլիստը ու մարզչը վարակվել է կորոնավիրուսով
Ինչպես տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը, ակումբի լեգենդար նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Քենի Դալգլիշը վարակվել է կորոնավիրուսով։
69-ամյա նախկին ֆուտբոլիստը երեքշաբթի՝ ապրիլի 8-ին հոսպիտալացվել է, որպեսզի բուժում ստանա ինֆեկցիոն հիվանդության դեմ, որը պահանջվում էր հակաբիոտիկների ընդունում։
Դրա հետ մեկտեղ Դալգլիշին կորոնավիրուսի թեստ են արել, որը դրական պատասխանն է ցույց տվել, սակայն նրա մոտ որևէ ախտանշան չի եղել։
Նշվում է, որ նախքան հոսպիտալացվելը, Դալգլիշը մեկուսացված է եղել ընտանիքից։
Քենի Դալգլիշը ֆուտբոլային կարիերայի մեծ մասը նվիրել է «Լիվերպուլին»՝ հանդես գալով 1977-1990 թվականներին։ Այդ ընթացքում ակումբի հետ նվաճել է 18 տիտղոս, այդ թվում՝ 6 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, ևս 3 անգամ նվաճել է Եվրոպական չեմպիոնների գավաթը։
1985 թվականից Դալգլիշը դարձել է ակումբի խաղացող-մարզիչը և այդ պաշտոնում եղել է մինչը 1991 թվականը՝ այդ ընթացքում նվաճելով ևս 10 տիտղոս։ 2011/12 մրցաշրջանում Դալգլիշը կրկին գլախվորել է մերսիսայդյան ակումբը՝ նվաճելով Անգլիայի լիգայի գավաթը։
# Լիվերպուլ, կորոնավիրուս, Քենի Դալգլիշ