Լիվերպուլի երկրպագուները Բարսելոնայի բնակչին գցել են շատրվանի լողավազանը ?
«Լիվերպուլի» երկրպագուները անկարգություններ են հրահրել Բարսելոնայում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումից առաջ:
Սոցիալական ցանցերում մի տեսահոլովակ է հայտնվել, որտեղ մերսիսայդյան ակումբի երկրպագուները տեղի բնակչին նետում են շատրվանի ավազանը:
Այս ամենը քննադատել է «Լիվերպուլի» ղեկավարությունը և կոչ է արել երկրպագուներին իրենց պատշաճ պահել:
«Մենք հպարտությամբ ենք երգում, որ նվաճել ենք Եվրոպան: Բայց եկեք այս հիանալի քաղաքում մեզ պահենք արժանի, հարգանքով և «Լիվերպուլին» արժանի ձևով: Եկեք լինենք արժանապատիվ և համեստ»,- Twitter-ի իր էջում գրել է մերսիսայդյան ակումբի գործադիր տնօրեն Պիտեր Մուրը:
Here’s the “Liverpool fan” who tripped a Barcelona local into the fountain.
— Anfield Edition (@AnfieldEdition) April 30, 2019
Vile behaviour and not what the club is about at all.
Think @LFC should attempt to take this further, he doesn’t represent our fan base.
pic.twitter.com/QZWLF5gRrl