Լիվերպուլի դժվարին հաղթանակը Լեսթերի նկատմամբ․ ծեծկռտուք խաղավարտին ?
Անգլական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակներում առաջատար «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունել էր 4-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթերին»։
Հանդիպման հաշիվը բացվեց 40-րդ րոպեին։ Տանտերերի կիսապաշտպան Ջեյմս Միլների փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Սադիո Մանեն։
Չնայած «Լիվերպուլի» առավելությանը, 80-րդ րոպեին «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Երբ թվում էր, թե հանդիպումն այդպես էլ կավարտվի, մրցավարի կողմից ավելացված 4-րդ րոպեին նույն Սադիո Մանեն 11 մետրանոց հարված վաստակեց իր թիմի համար, որն էլ անվրեպ իրացրեց Ջեյմս Միլները՝ 8-րդ անընդմեջ հաղթանակը պարգևելով մերսիսայդյան ակումբին։
Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո երկու թիմերի մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է սկսվել, որին ակտիվորեն մասնակցել է հյուրերի կիսապաշտպան Այոսե Պերեսը։
# Այոսե Պերես, ԱՊԼ, Լեսթեր, Լիվերպուլ, Ջեյմս Մեդիսոն, Ջեյմս Միլներ, Սադիո-Մանե