«Լիվերպուլիի» անկումը շարունակվում է` ԱՊԼ-ում կրելով չորրորդ անընդմեջ պարտությունը 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում գործող չեմպիոն «Լիվերպուլը» մրցակցի դաշտում 2:3 հաշվով պարտվեց «Բրենթֆորդին»։
Լոնդոնյան ակումբի հաղթական գոլերը խփեցին Դանգո Ուատարան, Կևին Շադեն ու Իգոր Տիագոն, հյուրերից աչքի ընկան Միլոշ Կերկեզն ու Մոհամեդ Սալահը։
Արնե Սլոթի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայում չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց և 15 միավորով նահանջեց 6-րդ տեղ, «Բրենթֆորդը» միավորների քանակը հասցրեց 13-ի ու 10-րդն է։