Լիվերպուլը 2 րոպեում լուծեց Չելսիի հարցերը. Սալահը՝ գլուխգործոց գոլի հեղինակ ?
ԱՊԼ-ի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդում»: «Լիվերպուլը» 2:0 հաշվով հաղթեց «Չելսիին»:
Առաջին խաղակեսը գոլազուրկ ավարտ ունեցավ: Հանդիպման 51-րդ րոպեին աջ եզրից Հենդերսոնի փոխանցումից հետո Մանեն բացել է հաշիվը: Ընդամենը 2 րոպե անց Մո Սալահը ֆանտաստիկ գոլով կրկնապատկել է այն:
Այս հաղթանակից հետո Կլոպի գլխավորած թիմը 85 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, մեկ հանդիպում պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթին» 83 միավորով 2-րդն է: «Չելսին» 66 միավորով մնում է 4-րդ տեղում:
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Չելսի, Սադիո-Մանե