Լիվերպուլը ֆանտաաստիկ հանդիպում անցկացրեց՝ ավելի մոտենալով չեմպիոնությանը?
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի շրջանակում առաջության առաջատար «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Քրիստալ Փելասի» դեմ՝ հաղթելով 4։0 հաշվով։
Հանդիպման ողջ ընթացքում Յուրգեն Կլոպի թիմը հիանալի հանդիպում անցկացրեց՝ մրցակցին չտալով որևէ հնարավորություն։ Հանդիպման 23-րդ րոպեին «կարմիրները» տուգանային հարվածի իրավունք ստացան, որի իրացումից հետո Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ։
Նախքան ընդմիջման գնալը՝ 44-րդ րոպեին, «Լիվերպուլը» կրկնապատկեց հաշվի տարբերությունը․ Ֆաբինիոյի կատարած հրաշալի փոխանցումից հետո Մոհամեդ Սալահը հաշիվը դարձրեց 2։0։
Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլը» շարունակեց նույն ոգով։ 55-րդ րոպեին Ֆաբինիոն մոտ 30 մետր հեռավորությունից ֆանտաստիկ հարվածով հաշիվը դարձրեց խոշոր՝ 3։0։
69-րդ րոպեին Մոհամեդ Սալահը հիանալի «կտրող» փոխանցումով գտավ Սադիո Մանեին, իսկ սենեգալցի հարձակվողը դրեց հանդիպման վերջակետը՝ 4։0։
Այսպսիով, «Լիվերպուլը» վաստակեց 86 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդով «Մանչեսթեր Սիթիին» գերազանցելով 23 միավոր։ Եթե «քաղաքաբնակները» հունիսի 25-ին կայանալիք «Չելսիի» դեմ խաղում հաղթանակ չտոնեն, ապա մերսիսայդյան ակումբը ավելի քան 30 տարվա դադարից հետո կնվաճի Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։ «Քրիստալ Փելասը» 42 միավորով 9-րդն է։
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Սադիո-Մանե, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Քրիստալ-Փելաս, Ֆաբինիո