«Լիվերպուլը» Սալահին փոխարինելու համար երեք թեկնածու ունի
«Լիվերպուլը» Մոհամեդ Սալահի` ակումբից հեռանալուց հետո ծրագրում է ձեռք բերել միանգամից երկու վինգերի, հայտնում է լրագրող Ֆաբրիս Հոքինսը։
Մերսիսայդյան գրանդը համալրելու թեկնածուներն են Մայքլ Օլիսեն («Բավարիա»), Յան Դիոմանդեն («Լայպցիգ») և Ֆրանսիշկու Կոնսեյսաուն («Յուվենտուս»)։
Անգլիական ակումբը նախորդ տարի հետաքրքրված էր նաև ՊՍԺ-ի եզրային կիսապաշտպան Բրեդլի Բարկոլայի ծառայություններով, որն այժմ փարզիյան գրանդի հետ բանակցում է` նոր պայմանագիր կնքելու համար։
Նշվում է, որ «Բավարիան» Օլիսեին անձեռնմխելի ֆուտբոլիստ է համարում ու չի պատրաստվում բաժանվել ֆրանսիացի ֆուտբոլիստից։
Հիշեցնենք` Սալահը մարտի 24-ին հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտին հեռանալու է «Լիվերպուլից», որի կազմում հանդես է գալիս 2017թ. հուլիսից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բրեդլի Բարկոլիա, Լիվերպուլ, Մայքլ Օլիսե, Մոհամեդ Սալահ, Յան Դիոմանդե, Յուվենտուս, ՊՍԺ, տրանսֆերներ, Ֆրանսիշկու Կոնսեյսաու