«Լիվերպուլը» ռեկորդային ու գերխոշոր առաջարկ է պատրաստում

«Լիվերպուլը» ռեկորդային ու գերխոշոր առաջարկ է պատրաստում

15/07/2025 - 19:08

«Լիվերպուլն» ակտիվ քայլեր է սկսել ձեռնարկել` «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակին ձեռք բերելու համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մերսիսայդյան գրանդի ներկայացուցիչները կապ են հաստատել «Նյուքասլի» հետ ու հայտնել, որ շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում պատրաստ են վճարել 120 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 140 միլիոն եվրո)։

«Նյուքասլն» ամեն կերպ կփորձի Իսակին պահել իր շարքում։ «Կաչաղակները», նույնիսկ, նոր պայմանագիր են պատրաստում հարձակվողի համար։ Կողմերի գործող համաձայնագիրն ուժի մեջ է ևս երեք տարի` մինչև 2028 թ. հուլիսի 1-ը։

Եթե «կարմիրներին» չհաջողվի գնել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, ուժերը կկենտրոնացնեն` Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ուգո Էկիտիկեին ձեռք բերելու համար։

Հատկանշական է, որ «Նյուքասլը» նույնպես ցանկանում է իր կազմում տեսնել Էկիտիկեին ու մոտ է 80 միլիոն եվրոյով նրա տրանսֆերը գնելուն։

Եթե «Լիվերպուլին» հաջողվի 120 միլիոն ֆունտ ստերլինգով ձեռք բերել Իսակին, գործարքը կդառնա Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը։

Ի դեպ, մերսիսայդյան գրանդը վերջերս է թարմացրել այդ ռեկորդը` 125 միլիոն եվրոյով Լևերկուզենի «Բայերից» գնելով գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին։

Ալեքսանդր Իսակը 2022 թ. օգոստոիսն է տեղափոխվել «Նյուքասլ», 109 խաղում խփել է 69 գոլ, կատարել 11 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023