Լիվերպուլը Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը մեկնարեց վստահ հաղթանակով 🎥

Լիվերպուլը Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը մեկնարեց վստահ հաղթանակով 🎥

17/08/2024 - 17:24

Անգլիական Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի առաջին տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Իպսվիչ Թաունի» դեմ։

Գոլազուրկ ու անհաջող առաջին խաղակեսից հետո մերսիսայդյան ակումբը հաջորդ 45 րոպեներին երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը և հաղթեց 2:0 հաշվով։

«Լիվերպուլից» 60-րդ ու 65-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Դիոգու Ժոտան և Մոհամեդ Սալահը։

Այսպիսով, «Լիվերպուլը» հաղթանակ տարավ նոր գլխավոր մարզիչ Արնե Սլոթի գլխավորությամբ և առաջին 3 միավորը վաստակեց Անգլիայի նոր մեկնարկած առաջնությունում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023