Լիվերպուլը պատրաստ է Մբապեի տրանսֆերի հարցում անհավանական առաջարկ կատարել ՊՍԺ-ին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագան կրկին անորոշ է։
Հայտնի է, որ 24-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբի ղեկավարությայնն արդեն տեղեկացրել է, որ չի պատրաստվում օգտվել գործող պայմանագրում առկա հատուկ կետից և այն 2024 թ. հունիսին չի երկարաձգելու ևս մեկ տարով։
Այժմ «Պարի Սեն-Ժերմենը» մտադիր է ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել Մբապեին, որպեսզի վերջինս հաջորդ տարի ակումբից չհեռանա անվճար։
Կան տեղեկություններ, որ ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերի հարցում «Ռեալ Մադրիդը» համաձայնության է հասել ՊՍԺ-ի հետ, որի դիմաց «արքայական» ակումբը վճարելու է 200+50 մլն եվրո։
Այդուհանդերձ, ըստ Marca-ի տեղեկությունների, «Լիվերպուլը» պատրաստվում է խառնել «սերուցքայինների» խաղաքարտերը։
Աղբյուրի փոխանցմամբ` մերսիսայդյան ակումբը մտադիր է «Ռեալի» հետ պայքարել`Մբապեին ձեռք բերելու համար ու գործարքի դիմաց պատրաստ է վճարել ոչ ավել, ոչ պակաս 300 մլն եվրո։
Դեռևս այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հավելենք, որ Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի կազմում հանդես է գալիս 2017 թ. օգոստոսից` անցկացրած 260 խաղում դառնալով 212 գոլի և 98 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ