Լիվերպուլը շարունակում է չեմպիոնական պայքարը. Կլոպի թիմը հաղթեց Վեսթ Հեմին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։
Լարված պայքարում ընթացած խաղում խփվեց ընդամենը 1 գոլ. 27-րդ րոպեին աչքի ընկավ Սադիո Մանեն` հաղթանակ պարգևելով Յուրգեն Կլոպի թիմին։
Այսպիսով, «Լիվերպուլը» հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 63 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը` առաջատար «Մանչեսթեր Սիթիից» հետ մնալով 3 միավորով։
«Մրճահարները», 45 միավորով, 5-րդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Սադիո-Մանե, Վեսթ Հեմ