Լիվերպուլը շանս չտվեց Ման. Յունայթեդին` հաղթելով խաշոր հաշվով 🎥

Լիվերպուլը շանս չտվեց Ման. Յունայթեդին` հաղթելով խաշոր հաշվով 🎥

04/08/2024 - 08:41

«Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» միջմրցաշրջանային հատվածում միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին ԱՄՆ-ում։

Մերսիսայդյան ակումբը ոչ մի շանս չտվեց մրցակցին և հաղթեց խոշոր` 3:0 հաշվով։

Արնե Սլոթի գլխավորած թիմից գոլերը խփեցին Ֆաբիու Կարվալիուն, Կյորտիս Ջոնսն ու Կոստաս Ցիմիկասը։

«Լիվերպուլը» հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 11-ին և մրցելու է «Սևիլիայի» դեմ։

«Մանչեսթեր Յունայթեդն» ավարտեց միջմրցաշրջանային հատվածը։ «Կարմիր սատանաները» հաջորդ հանդիպումն անցկացնելու են Անգլիայի Սուպերգավաթի շրջանակում և հանդիպելու են «Մանչեսթեր Սիթիին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023