Լիվերպուլը ձախողում է չեմպիոնական պայքարը` միավորներով կորցնելով նաև Վեսթ Հեմի դեմ խաղում 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Վեսէ Հեմի» դեմ։
Համառ պայքարում ընթացած խաղում գրանցվեց 2:2 հաշիվը։
Մերսիսայդյան ակումբի կազմից աչքի ընկավ Էնդրյու Ռոբերտսոնը, իսկ տանտերերի դարպասապահ Ալֆոնս Արեոլան գրավեց սեփական դարպասը։
«Մրճահարների» գոլերը խփեցին Ջարեդ Բոուենն ու Մայքլ Անտոնիոն։
«Լիվերպուլը» Պրեմիեր լիգայում վերջին չորս խաղերից հաղթել է միայն մեկում, կրել երկու պարտություն և գրանցել մեկ ոչ-ոքի։
Յուրգեն Կլոպի թիմը վաստակեց 75 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը։ «Վեսթ Հեմը», 49 միավորով, 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էնդրյու Ռոբերտսոն, Լիվերպուլ, Մայքլ Անտոնիո, Յուրգեն-Կլոպ, Ջարեդ Բոուեն, Վեսթ Հեմ