Լիվերպուլը, հնարավոր է, չճանաչվի ԱՊԼ-ի չեմպիոն
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է երկրում սպորտային բոլոր իրադարձությունները երկու ամսով չեղարկելու հարցը։
«Լիվերպուլը», չնայած ունի 22 միավոր առավելություն մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ, կարող է ձեռքից բաց թողնել ԱՊԼ-ի չեմպիոնությունը, քանի որ աղբյուրի պնդմամբ, չկա հստակ որևէ կանոնակարգ, երբ կիսատ է մնում 38 խաղից բաղկացած առաջնությունը։ Ըստ աղբյուրի՝ բացառված չէ, որ մյուս հանդիպումները չեն կայանա։
Եթե առաջնության մնացած հանդիպումները հետաձգվեն, ապա լուծման երկու տարբերակ կա․ աղյուսակն ամփոփվում է ներկա վիճակով կամ էլ մրցաշրջանը համարվում է չկայացած։
Շվեյցարիայում արդեն չեղարկել են այն սպորտային իրադարձությունները, որոնցում ներգրավված են առնվազն 1000 մարդ։ Քննարկվում է Մեծ Բրիտանիայում նույնպես երկու ամսով չեղարկել բոլոր սպորտային իրադարձությունները։
Անգլիական Պրեմիեր լիգայի ավարտին մնացել է 11 տուր, և եթե չեղարկվի մրցաշարը, ապա, հավանական է, որ այդպես էլ չստանա բաղձալի չեմպիոնական գավաթը, որը 30 տարի անհասանելի է մերսիսայդյան ակումբի համար։ Ակումբին չեմպիոնությունից բաժանում է ընդամենը 4 հաղթական։
# ԱՊԼ, Լիվերպուլ