Լիվերպուլը հնարավոր է դուրս մնա Լիգայի գավաթից. հայտնի է պատճառը

Լիվերպուլը հնարավոր է դուրս մնա Լիգայի գավաթից. հայտնի է պատճառը

28/09/2019 - 13:36

«Լիվերպուլը» հնարավոր է որակազրկվի և դուրս մնա Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկությունից:

Պատճառը 2-րդ շրջանի «Մք Դոնսի» հետ խաղում չթույլատրված ֆուտբոլիստին խաղադաշտ դուրս բերելն է,- հայտնում է The Athletic-ը: Պարբերականը չի նշում ֆուտբոլիստի անունը. միայն հայտնի է, որ մեկ խաղացող հայտավորվելու իրավունք չի ունեցել:

«Լիվերպուլը» արդեն պաշտոնական արձագանք է ներկայացրել. «Ակումբը գիտի պոտենցիալ խնդրի մասին, որը կապված է մեր ֆուտբոլիստներից մեկի հետ: Մեկնաբանություններ չենք անի, քանի որ գործընթացն ավարտված չէ»,- ասել է մերսիսայդյան ակումբի ներկայացուցիչներից մեկը:

Լիգայի գավաթի 1/8 եզրափակչում «Լիվերպուլին» բաժին է հասել «Արսենալը»:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023