Լիվերպուլը հնարավորություն չտվեց Չելսիին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում գործող չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Չելսիին»։
Մերսիսայդյան ակումբը խաղի մեծ մասում ուներ առավելություն և հաղթեց 0:2 հաշվով։ Վճռորոշ եղավ նաև առաջին խաղակեսում «Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստիենսենի հեռացումը, ով կոպիտ խաղի համար 45-1+րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։
Երկրորդ խաղակեսում Յուրգեն Կլոպի սաների առավելությունն ակնհայտ էր, ինչը վերածվեց նաև որակի։ 50 և 54-րդ րոպեներին Սադիո Մանեն դարձավ դուբլի հեղինակ՝ պարգևելով հաղթանակ իր թիմին։
Հավելենք, որ 75-րդ րոպեին Ժորժինիոն չկարողացավ հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը։ Ալիսոմ Բեկերն այդ դրվագում փրկեց իր թիմին։
«Լիվերպուլը» երկու խաղից հետո վաստակել է 6 միավոր և մի շարք թիմերի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Չելսին» ունի 3 միավոր։
# ԱՊԼ, Ժորժինիո, Լիվերպուլ, Չելսի, Սադիո-Մանե