Լիվերպուլը հիանալի ֆուտբոլ է ցուցադրում` խոշոր հաշվով հաղթելով Բրենթֆորդին 🎥

Լիվերպուլը հիանալի ֆուտբոլ է ցուցադրում` խոշոր հաշվով հաղթելով Բրենթֆորդին 🎥

17/02/2024 - 19:16

Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Բրենթֆորդի» դեմ։

Մերսիսայդյան ակումբի հիանալի հանդիպում անցկացրեց` «մեղուներին» հաղթելով խոշոր` 4:1 հաշվով։

Յուրգեն Կլոպի թիմից մեկական անգամ աչքի ընկան Դարվին Նունյեսը, Ալեքսիս Մաք Ալիսթերը, Մոհամեդ Սալահն ու Կոդի Գակպոն։

Տանտերերի միակ գոլը խփեց Իվան Թոնին։

Այս հաղթանակից հետո մերսիսայդյան ակումբը վաստակեց 57 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Բրենթֆորդը», 25 միավորով, 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023