Լիվերպուլը հիանալի խաղով հաղթեց Ման. Սիթիին` դուրս գալով Անգլիայի գավաթի եզրափակիչ 🎥
Անգլիայի գավաթի 1/2 եզրափակիչի շրջանակում «Լիվերպուլը» Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Մերսիսայդյան ակումբը հիանալի առաջին խաղակես անցկացրեց և նախքան ընդմիջման գնալը երեք անպատասխան գնդակ ուղարկեց «քաղաքաբնակների» դարպասը։
Յուրգեն Կլոպի թիմից դուբլի հեղինակ դարձավ Սադիո Մանեն, Իբրահիմա Կոնատեն էլ աչքի ընկավ մեկ անգամ։
«Սիթիի» ֆուտբոլիստներին հաջողվեց երկու գնդակ հետ բերել, սակայն ավելին անել չհաջողվեց. 47-րդ րոպեին հաշիվը «թրջեց» Ջեք Գրիլիշը, իսկ 90+1-րդ րոպեին աչքի ընկավ Բերնարդու Սիլվան։
Այսպիսով, «Լիվերպուլը» հաղթեց 3:2 հաշվով ու դուրս եկավ Անգլիայի գավաթի եզրափակիչ, որի շրջանակում «Չելսի» – «Քրիսթալ Փելաս» զույգի հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Անգլիայի գավաթ, Բերնարդու Սիլվա, Իբրահիմ Կոնատե, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ջեք Գրիլիշ, Սադիո-Մանե