«Լիվերպուլը» հերթական հաղթանակը տարավ` պարտության մատնելով «Վուլվզին» 🎥

«Լիվերպուլը» հերթական հաղթանակը տարավ` պարտության մատնելով «Վուլվզին» 🎥

16/02/2025 - 19:55

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական դաշտում մրցեց «Վուլվերհեմփթոնի» դեմ։

Համառ պայքարում անցած խաղում մերսիսայդյան գրանդը կարողացավ հաղթել 2:1 հաշվով։

Արնե Սլոթի գլխավորած թիմից աչքի ընկան Լուիս Դիասն ու Մոհամեդ Սալահը, «Վուլվզի» գոլը խփեց Մաթեուս Կունյան։

«Լիվերպուլը» վաստակեց 60 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսկը։ Մոտակա հետապնդող «Արսենալն» ունի 53 միավոր։ «Վուլվզը» 19 միավորով 17-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023