«Լիվերպուլը» հաստատեց Իսակի ռեկորդային տրանսֆերը 📸
«Լիվերպուլը» ձեռք է բերել «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակին, հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի կնքած պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
Transfermarkt-ի տվյալներով` «Լիվերպուլը» շվեդ ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 144 միլիոն եվրո և իրականացրել Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը։
Նախորդ ռեկորդն այս տարվա հուլիսին նույնպես գրանցել էր «Լիվերպուլը», որը 125 միլիոն եվրոյով «Բայերից» ձեռք էր բերել Ֆլորիան Վիրցին։
Իսակը «Նյուքասլում» էր 2022 թ. օգոստոսից, 109 խաղում 63 գոլ է խփել, կատարել 11 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Ալեքսանդր Իսակ, Լիվերպուլ, Նյուքասլ, տրանսֆերներ