Լիվերպուլը հաստատել է․ Ջո Գոմեսը ծանր վնասվածք է ստացել
Վերջերս տեղեկացրել էինք, որ «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Ջո Գոմեսը Անգլիայի հավաքականի ճամբարում հերթական մարզում անցկացնելիս ծանր վնասվածք է ստացել։ Խոսակցություններ կային, որ 23-ամյա պաշտպանը կտրել է ծնկի խաչաձև կապանները։
Ինչպես տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը, ֆուտբոլիստը նոյեմբերի 12-ին հաջողությամբ վիրահատվել է, սակայն, բժիշկները վիրահատել են ոչ թե խաղացողի խաչաձև կապանները, այլ ձախ ոտքի ծնկահոդերը, որոնք էլ, ըստ երևույթին, վնասվածքի արդյունքում վնասվել էին։
Սպասվում է, որ Գոմեսը, ամենայն հավանակությամբ, բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, իսկ վերականգնումը կանցնի ակումբի վերահասկողության ներքո։
Այսպիսով, «Լիվերպուլը» բավականին երկար ժամանակով կորցրեց նաև իր երկրորդ կենտրոնական պաշտպանին։ Վերջերս ծնկի խաչաձև կապանների նվասվածք էր ստացել նաև Վիրջիլ վան Դեյկը․ հոլանդացի պաշտպանը, հնարավոր է, այլևս խաղադաշտ չվերադառնա ընթացիկ մրցաշրջանում։
# Անգլիայի հավաքական, Լիվերպուլ, Ջո Գոմես, Վիրջիլ-վան-Դեյկ