Լիվերպուլը կրկնել է Ռեալի, Բավարիայի ու Միլանի տպավորիչ ցուցանիշը
Չեմպինոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Վիլյառեալի» նկատմամբ։
Մերսիսայդյան ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 5:2 հաշվով` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, «կարմիրները» հոբելյանական` 10-րդ անգամ դուրս եկան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Աղբյուրի փոխանցմամբ` «Լիվերպուլը» դարձավ միայն չորրորդ ակումբը, որը 10 և ավելի անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
«Ականջավոր» գավաթի համար եզրափակիչում ամենաշատը պայքարել է «Ռեալ Մադրիդը»` 16, որին հաջորդում են «Բավարիան» ու «Միլանը»` 11-ական անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Լիվերպուլ, Միլան, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ