Լիվերպուլը կրկնել է Մանչեսթեր Սիթիի արդյունքը
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի վերջին խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով դժվար հաղթանակ տարավ «Վեսթ Հեմի» նկատմամբ։
Այս հաղթանակը Յուրգեն Կլոպի թիմի համար դարձավ 18-րդ անընդմեջ հաղթանակը։ Այս արդյունքով «Լիվերպուլը» կրկնեց «Մանչեսթեր Սիթիի» ցուցանիշը, որը գրանցվել էր 2017/18 մրցաշրջանում։ Եվս մեկ հաղթանակ և անընդմեջ հաղթանակների ռեկորդը կպատկանի «Լիվերպուլին»։
Բացի այդ արդյունքից՝ «Լիվերպուլը» կրկնել է ևս մեկ ռեկորդ։ Պրեմիեր լիգայի շրջանակում մերսիսայդյան ակումբը սեփական հարկի տակ տարավ 21-րդ անընդմեջ հաղթանակը (շարքը սկսվել է դեռևս նախորդ մրցաշրջանում)` կրկնելով 1972 թվականին գրանցած արդյունքը, որի հեղինակը նույնպես «Լիվերպուլն» է։ 1972 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում Բիլ Շենկլիի գլխավորությամբ մերսիսայդյան ակումբը տարել էր նույնքան հաղթանակ սեփական հարկի տակ։
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Վեսթ Հեմ