«Լիվերպուլը» կրկին ձախողվեց` պարտվելով նաև «Գալաթասարային» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում 0:1 հաշվով պարտվեց «Գալաթասարային»։
Թուրքիայի չեմպիոնի միակ ու հաղթական գոլը 16-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Վիկտոր Օսիմենը։
Մերսիսայդյան գրանդը 3 միավորով 16-րդն է, «Գալաթասարայն» առաջին հաղթանակը տարավ ու նույնքան միավորով 18-րդ տեղ բարձրացավ։
Արնե Սլոթի գլխավորած թիմը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց։ Անգլիայի չեմպիոնը Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում էլ 1-2 հաշվով զիջել էր «Քրիսթալ Փելասին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am