Լիվերպուլը կրկին առաջինն է` հաղթելով Շեֆիլդին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Լիվերպուլը» տնային խաղում մրցեց «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ։
Հանդիպման մեծ մասում Յուրգեն Կլոպի թիմն ուներ խաղային լուրջ առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։
Մերսիդայդյան ակումբի գոլերը խփեցին Դարվին Նունյեսը, Ալեքսիս Մաք Ալիսթերն ու Կոդի Գակպոն։ Հյուրերի գնդակը, որպես ինքնագոլ, գրանցվեց «Լիվերպուլի» պաշտպան Կոնոր Բրեդլիի անվան դիմաց։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 70 միավոր և կրկին գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշային աղյուսակը։ «Շեֆիլդը», 15 միավորով, եզրափակչում է մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լիվերպուլ