Լիվերպուլը կանգնեցրեց Նյուքասլին` հաղթելով «կաչաղակներին» 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Լիվերպուլը» մրցեց «Նյուքասլի» դեմ։
հանդիպման մեկնարկում Յուրգեն Կլոպի սաները պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «կաչաղակների» համար և շատ արագ երկու գնդակի առավելություն ստացան։
Նախ 10-րդ րոպեին հաշիվը բացեց Դարվին Նունյեսը, իսկ 17-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրկնապատկեց Կոդի Գակպոն։
22-րդ րսպեին տանտերերի դժբախտությունները շարունալվեցին, քանի որ դարպասապահ Նիկ Պոպը տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղաց և հեռացվեց դաշտից։
Թվում էր` «Լիվերպուլը», ստանալով քանակական առավելություն, գոլը գոլի հետևից կուղարկից մրցակցի դարպասը, սակայն, ի զարմանաս շատերի, հանդիպման մնացած ժամանակահատվածում դաշտում հավասար պայքար ծավալվեց։
Պետք է փաստել, որ, չնայած Էդի Հաուի թիմը խաղում էր 10 ֆուտբոլիստներով, ունեցավ մի շարք իրական գոլային պահեր և բազմիցս կարող էր կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն այս խաղում բախտը երես էր թեքել «կաչաղակներից»։
Ամեն դեպքում, այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին. «Լիվերպուլը» հաղթեց 2:0 հաշվով։
Նշենք, որ «Նյուքասլը» Պրեմիե լիգայի ընթացիկ խաղարկությունում կրել է ընդամենը երկու պարտություն` երկու դեպքում էլ զիջելով «Լիվերպուլին»։
Մինչ այս Էդի Հաուի ներքին առաջնություում չէր պարտվել վերջին 17 խաղերում։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 35 միավոր և բարձրացավ 8-րդ հորիզոնական։
«Նյուքասլը», 41 միավորով, 4-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Դարվին Նունյես, Լիվերպուլ, Կոդի Գակպո, Նիկ Պոպ, Նյուքասլ