Լիվերպուլը զգաց չեմպիոնության համը, իսկ Չելսին բարդացրեց իր վիճակը?
Մոտենում է ավարտին անգլիական Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանը։
Հուլիսի 22-ին ավարտվեց նախավերջին՝ 37-րդ տուրը։ Տուրի վերջին և կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին չեմպիոնական տիտղոսը վաղուց նվաճած «Լիվերպուլը» և Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Չելսին»:
Հանդիպումը բավականին գոլառատ ստացվեց․ կողմերը միասին վերցրած մեզ 8 գոլ նվիրեցին։ Հանդիպման 43-րդ րոպեի դրությամբ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները հաղթում էին 3։0 հաշվով․ աչքի էին ընկել Նաբի Կեյտան, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, ինչպես նաև Ջորջինիո Վեյնալդումը, սակայն լոնդոնյան ակումբը նախքան ընդմիջման գնալը՝ 45+3-րդ րոպեին, Օլիվիե Ժիրուն մեկ գնդակ հետ բերեց։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 55-րդ րոպեին, Ռոբերտո Ֆիրմինոն վերականգնեց երեք գնդակի տարբերությունը, ինչից հետո «ազնվականների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն ամբողջությամբ փոխեց հարձակման գիծը։
Հենց այդ փոփոխություններն էլ տվեցին իրենց արդյունքը։ Նախ 61-րդ րոպեին Քրիստիան Պուլիշիչը ֆանտաստիկ անցում իրականացրեց և Թեմի Աբրահամին դուրս բերեց դատարկ դարպասի դիմաց, իսկ անգլիացի երիտասարդ հարձակվողը չվիրպեց նպաստավոր դիքրից, իսկ 73-րդ րոպեին արդեն ամերիկացի վինգերը, սակայն 84-րդ րոպեին Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը հաշիվը դարձրեց 5։3՝ խաղի վերջակետը։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 96 միավոր և նախկինի պես գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Չելսին» մնաց 63 միավորով և շարունակում է զբաղեցնել 4-րդ հորիզոնականը, սակայն վտանգի տակ դրեց Չեմպիոնների լիգայի իր ուղեգրի հարցը, քանի որ եթե վերջին տուրում լոնդոնյան ակումբը պարտվի կամ չհաղթի «Վուլվերհեմպտոնին», հնարավոր է, բավարարվի միայն Եվրոպա լիգայով։
# Ալեքս Օքսյելդ-Չեմբերլեն, ԱՊԼ, Թեմի-Աբրահամ, Լիվերպուլ, Նաբի Կեյտա, Չելսի, Ջորջինիո Վեյնալդում, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Քրիստիան Պուլիշիչ, Օլիվիե Ժիրու