Կլոպ․ «Չտեսա, որ Լիվերպուլն արժանի է ՉԼ-ում խաղալուն»
Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Նյուքասլի» դիմադրությունը․ գրանցվեց 1։1 հաշիվը՝ պատասխան գնդակը բաց թողնելով 90+6-րդ րոպեին։
Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում իր տպավորություններով է կիսվել մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը․
«Մենք հիանալի գոլ խփեցինք, սակայն չկարողացանք խաղն ավարտել մեր օգտին, քանի որ այնքան էլ մեր լավ չխաղացինք։
Բնականաբար, հակագրոհներ բաց թողնելը նորմալ է, սակայն մենք պետք է մեր ոճով խաղային՝ պահելով գնդակը։ «Լիվերպուլը» թույլ տվեց «Նյուքասլին» մնալ խաղում, իսկ նրանք արժանի էին այդ գոլին։
Չգիտեմ, թե ինչու ամեն ինչ այսպես ավարտվեց։ Մրցակիցը պայքարեց մինչև վերջ, իսկ մենք առանձնապես ոչինչ չվաստակեցինք՝ բացի վաստկած 1 միավորից։ Այս ամենը նման է պարտության։
Այսօր ես չտեսա, որ մենք արժանի ենք հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում խաղալուն»,- նշել է գերմանացի մասնագետն, ում խոսքերը մեջբերում է BBC-ն։
Հիշեցնենք, որ այս ոչ-ոքիից հետո մերսիսայդյան ակումբը, անցկացրած 33 խաղից հետո, վաստակեց 54 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ շարունակելով պայքարել Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Նյուքասլ, Չեմպիոնների-լիգա