Լիվերը խաղային խնդիրներ ունի․ Կլոպի թիմը կրկին միավորներ է կորցնում 🎥

Լիվերը խաղային խնդիրներ ունի․ Կլոպի թիմը կրկին միավորներ է կորցնում 🎥

31/12/2020 - 01:56

Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Նյուքասլը» սեփական հարկի տակ հյուրընկալեց առաջնության միանձնյա առաջատար «Լիվորպուլին» և գոլազուրկ խաղում կարողացավ միավոր կորզել Յուրգեն Կլոպի թիմից։

Առաջին խաղակեսն անցավ փոխնիփոխ գրոհներով․ եղան վտանգավոր պահեր, սակայն դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց։

Գրեթե նույն իրավիճակն էր նաև երկրորդ խաղակեսի ընթացքում։ «Լիվերպուլն» ուներ տարածքային հսկայական առավելություն, վերահսկում էր խաղը, գրոհում, սակայն մրցակցի դարպասի բանալին այդպես էլ չկարողացավ գտնել։

«Նյուքասլը» երբեմն պատասխանում էր հակագրոհներով։ Սակայն այս խաղում կողմերից և ոչ մեկին վիճակված չէր գոլ խփել։ Արձանագրվեց գոլազուրկ ոչ ոքի։

Այս խաղից հետո «Լիվերպուլն» իր ակտիվում ունի 33 միավոր․ առայժմ նա ԱՊԼ միանձնյա առաջատարն է։ «Նյուքասլը» վաստակեց իր 19-րդ միավորը և հանգրվանեց մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականում։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023