Լիվակովիչ. «Դուք ամեն ինչ տեսաք. 11-մետրանոց չկար»
ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչում Խորաթիայի հավաքականը 0:3 հաշվով զիջեց Արգենտինային` լքելով հետագա պայքարը։
հանդիպումից հետո «շախմատայինների» դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը Jutarnji list-ին փոքր հարցազրույց է տվել` կիսվելով տպավորություններով.
– Դուք ամե ինչ տեսաք։
– Կա՞ր 11-մետրանոց։
– 11-մետրանոց չկար։
Հիշեցնենք, այդ հանդիպման 34-րդ րոպեին Լիվակովիչը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց արգենտինացիների հարձակվող Խուլիան Ալվարեսի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոն 11-մետրանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց Լեո Մեսսին` բացելով հաշիվը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Դանիելե Օրսատո, Դոմինիկ Լիվակովիչ, Լեո Մեսսի, Խորվաթիայի հավաքական, Խուլիան Ալվարես, Մունդիալ-2022, Քաթար-2022