Լիոնն իր գլխից վեր ցատկեց?
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Լիոնը» մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Այս խաղում գրանցվեց անակնկալ ադյունք․ Ռուդի Գարսիայի սաները հաղթեցին նվազագույն՝ 1։0 հաշվով։
Մրցավեճի առաջին խաղակեսն անցավ փոխնիփոխ գրոհներով, սակայն տանտերերի գրոհներն իրենց մեջ ավելի լուրջ վտանգ էին ներկայացնում։
Առաջին լուրջ վտանգավոր պահը ստեղծեցին հյուրերը, երբ 3-րդ րոպեին Ալեքս Սանդրոն կրնկով գնդակը փոխանցեց Կրիշտիանու Ռոնալդուին, իսկ պորտուգալացին խորամանկեց բոլորին՝ գնդակը փորձելով «կախել» դարպասապահի վրայով, սակայն ֆրանսիական ակումբին փրկեց դարպասաձողը։
Մինչև խփված գնդակը դաշտում առանձնապես հետաքրքիր ոչինչ տեղի չէր ունենում, իսկ 31-րդ րոպեին «Լիոնին» հաջողվեց բացել հանդիպման հաշիվը։ Հուսեմ Աուարը ձախ եզրով հիանալի անցում ձեռնարկեց և գնդակը փոխանցեց հարվածային դիրքում գտնվող Լուկա Տուզարին, ով մոտ տարածությունից անկասելի հարված կատարեց։
Նախքան ընդմիջման գնդակը թիմերը փոխանակվեցին մեկական վտանգավոր պահերով, սակայն Ռոնալդուի և Կարլ Տոկո-Էկամբիի հարվածները նպաստավոր դիրքերից անհաջող ստացվեցին։
Երկրորդ խաղակեսն ընթացավ ամբողջությումաբ «Յուվենտուսի» առավելությամբ, սակայն թուրինյան ակումբն այդպես էլ չկարողացավ որևէ իրական գոլային պահ ստեղծել Անտոնի Լոպեշի դարպասի մոտ։ Կարելի հիաշատակել միայն Պաուլո Դիբալայի և Գոնսալո Իգուայինի դրվագները, սակայն երկու դեպքում էլ շեղ հարվածեցին արգենտինացի խաղացողները։
Այսպիսով, ֆրանսիական ակումբը անակնկալ հաղթանակ է տանում դիմակայության առաջին խաղում։ Թուրինյան ակումբն այս պարտության համար կարող է մեղադրել միայն ինքն իրեն, քանի որ շատ անատամ տեսք ուներ այսօր, գրեթե ոչինչ չէր ստացվում, իսկ «Լիոնի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարիսան «Յուվենտուսի» դեմ պայքարելու փորձ արդեն ունի։
# Լիոն, Լուկա Տուզար, Հուսեմ Աուար, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա