Լիոնն ապացուցում է, որ ՉԼ-ում պատահականություններ չկան🎥
Օգոստոսի 15-ին Լիսաբոնում կայացավ Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի վերջին քառորդ եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» և «Լիոնը»։
Գրանցվեց մրցաշարի դեռևս ամենախոշոր անակնկալը։ Ֆրանսիական ակումբը հաղթեց 3։1 հաշվով՝ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Խաղի մեծ մասում գրոհեցին «Սիթիի» ֆուտբոլիստները, սակայն «Լիոնը» կարողացա երեք անգամ մրցակցին բռնել պաշտպանական սխալների վրա, ինչի արդյունքում դուբլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Մուսա Դեմբելեն, իսկ առաջին խաղակեսում էլ մեկ գնդակ խփել էր Մաքսվել Կորնեն։ «Քաղաքաբնակների» կազմից էլ միակ գնդակը խփեց Կևին դե Բրոյնեն։
Այսպիսով, «Լիոնը» խոշոր անկնալի հեղինակ է դառնում՝ դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Բավարիայի» դեմ։
# Լիոն, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Մաքսվել Կորնե, Մուսա Դեմբելե, Չեմպիոնների-լիգա