«Լիոնը» նոր մրցաշրջանում 6-րդ հաղթանակն է տարել «չոր» հաշվով 🎥
Ֆրանսիայի Լիգա 1-ի 6-րդ տուրում «Լիոնը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Լիլին»։
Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմի հաղթական գոլը 13-րդ րոպեին խփել է «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Տայլեր Մորթոնը։
«Լիոնը» վաստակել է 15 միավոր ու լրացուցիչ ցուցանիշներով երկրորդ տեղում է` հավասարվելով առաջատար ՊՍԺ-ին։ «Լիլը» 10 միավորով 6-րդն է։
«Լիոնը» նոր մրցաշրջանում բոլոր մրցաշարերում իր բոլոր 6 հաղթանակները տարել է «չոր» հաշվով։
Ֆոնսեկայի թիմը հաղթել է նաև «Լանսին» (1:0), «Մեցին» (3:0), «Մարսելին» (1:0), «Անժերին» (1:0) և «Ուտրեխտին» (1:0` Եվրոպա լիգայում)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am