Լիոնը մտադիր է երկարացնել Ֆեկիրի հետ պայմանագիրը, եթե նա իրեն նոր ակումբ չգտնի
«Լիոնի» նախագահ Ժան Միշել Օլասը խոսել է կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրի ապագայի մասին:
«Նաբիլի պայմանագրի վերջին տարին է, դրա համար ակումբների մոտ կարող է գայթակղություն առաջանալ ձգձգել ստեղծված իրավիճակը:
Սակայն մենք կարող ենք սպասել, մենք գտնվում ենք ֆինանսական լավ վիճակում:
Շատ լավ նորություն կլինի, եթե Ֆեկիրն իրեն նոր ակումբ չգտնի: Այդ ժամանակ մենք կսկսենք բանակեցել նոր պայմանագրի համար:»,- Օլասի խոսքերն է մեջբերում Goal.com-ը RMC Sport-ի հղումով: