Լիոնը խնդիրներ ստեղծեց, բայց Բավարիան բարձրության վրա էր🎥
Օգոստոսի 19-ին Լիսաբոնում կայացավ Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Լիոնն» ու «Բավարիան»։
Հանդիպման մեկնարկը նշանակվորվեց ֆրնասիական ակումբի ստեղծած երկու իրական գոլային պահերով։ Առաջին դրվագում Մեմֆիս Դեպայը մեն-մենակ մնաց Մանուել Նոյեր դեմ, շրջանցեց նրան, սակայն սուր անկյան տակ շեղ հարվածեց, իսկ երկրորդ դրվագում Կարլ Տոկո Էկամբիի հարվածից հետո «Բավարիային» փրկեց դարպասաձողը։
Այդ դրվագներից հետո մյունխենյան ակումբը մի պահ միացրեց իր ֆիրմային շարժիչները, ինչի արյդունքում 18 և 33-րդ րոպեներին իր հաշվին դուբլ գրանցեց Սերժ Գնաբրին, ով ՉԼ ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է արդեն 9 հանդիպման՝ դառնալով նույնքան գոլի հեղինակ։
Երկրորդ խաղակեսում մյունխենյան ակումբն ուներ առավելություն, իսկ «Լիոնը» փորձում էր մնալ խաղի մեջ, սակայն «Բավարիան» բարձրության վրա էր, ինչի արդյունքում խաղավարտին մոտ՝ 88-րդ րոպեին, իր գնդակը խփեց նաև Ռոբերտ Լևանդովսկին, ով մրցաշարի շրջանակում խփեց 15-րդ գոլը։
Այսպիսով, «Բավարիան» իր պամտության մեջ 11-րդ անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և օգոստոսի 23-ին կփորձի 6-րդ անգամ նվաճել բաղձալի գավաթը։ Այդ օրը մյունխենյանա կումբի մրցակիցը լինելու է ՊՍԺ-ն։
# Բավարիա, Լիոն, Չեմպիոնների-լիգա, Ռոբերտ-Լևանդովսկի, Սերժ Գնաբրի