Լինգարդը գոլը նշել է Ռոնալդուի հանրահայտ ոճով🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրի շրջանակում Անգլիայի հավաքականը սեփական հարկի տակ 4:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել Անդորրայի ընտրանու նկատմամբ։
«Երեք առյուծների» կամզից հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացել է Ջեսի Լինգարդը։
Հատկանշական է, որ 28-ամյա կիսապաշտպանը գոլի հեղինակ դառնալուց հետո այն տոնել է Կրիշտիանու Ռոնալդուի հանրահայտ ոճով` օդում կատարելով պտույտ։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն և Լինգարդն այժմ թիմակիցներ են «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am