Լիխտենշտեյն – Հայաստան․ Հանդիպման կանխատեսում․ ԸՆԹԵՐՑՈՂԻ ԿԱՐԾԻՔ

Լիխտենշտեյն – Հայաստան․ Հանդիպման կանխատեսում․ ԸՆԹԵՐՑՈՂԻ ԿԱՐԾԻՔ

11/10/2019 - 19:26

Եվրոպայի առաջնության նախընտրական J ենթախում վաղը կկայանա Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Մեր ընտրանին վճռական երկու խաղերից առաջ մոտենում է 3 առանցքային ֆուտբոլիստների կորստով․ Կամոն, Կառլենւ, Հենոն: Չնայած նշածս հանգամանքին՝ ընդանուր մթնոլորտը հավաքականի շուրջ հույս է տալիս ենթադրելու, որ մեր ընտրանին առաջիկա երկու խաղերից կվաստակի 6 միավոր:

Տեսե՛ք, տարիներ առաջ մեր ազգային ընտրանին Երևանում Բեռնարդ Շալանդի գլխավորությամբ խաղալով աստղային կազմ ունեցող Սերբերի դեմ՝ առանց Հենոյի, Արազի, Յուրայի, կարողացավ հանդիպումն ավարտել ոչ ոքի․ այս ամեն ինչը ինչո՞ւ վերհիշեցի․ նախ՝ որ ազգային ընտրանին որոշակի փորձ ունի առանց առաջատարների խաղալու և հետո էլ նայեք ովքեր են մեր մրցակիցները․ գաճաճ Լիխտենշտեյնը, միջին եվրոպական ընտրանի Ֆինլանդիան, որի կազմը, եթե խորապես ուսումնասիրենք, կտեսնենք, որ բացի Պուկի – Կամարա զույգից, մնացածը հանդես են գալիս միջին, միջինից էլ թույլ եվրոպական առաջնություներում: Լիխտենշտեյնը մեր ենթախմբում անցկացրած բոլոր խաղերում, բացառությամբ հույների հետ ոչ ոքի գրանցելուց, մնացած խաղերում պարտվել է՝ գնդակների ընդհանուր ցուցանիծը՝ 1 խփած 19 բաց թողած:

Երբ դու դիմացինիցդ բարձր խաղամակարդակ ունես,  երբ քեզ պետք է անընդհատ գրոհել, խաղալ ակտիվ հարձակողական ֆուտբոլ, տվյալ պարագայում պետք է խաղալ 1 հենակետայինով։ Լիխտենշտեինի դեմ խաղում, ըստ իս, մեր օպտիմալ կազմը հետրյալ տեսքը պետք է ունենա․ դարպասում՝ Արամ Հայրապետյան, չնայած բաց թողած գնդակներին, նա ամեն խաղում առնվազն 4-6 սեյվ է կատարել։ Կենտրոնում՝ Վարազդատ Հարոյան – Անդրե Կալիզիր զույգը, երկուսնել համապատասխանաբար ՈՒռալ, Գյոթեբորգ ակումբներում խաղային պրակտիկայի խնդիր չունեն։ Պաշտպանության եզրերում Համբարձումյան+Մոնրո Արարատ զույգը․ ինչքան հասցրել եմ մամուլին հետևել, Կամոն ֆիզիկապես եթե պատրաստ էլ լինի, ապա պատրաստ կլինի միայն ֆինների դեմ խաղում, դրա համար հրավերք է ուղարկվել Մոնրո Արարատին, որը Կուլումբիայի ուժեղությամբ եկրորդ լիգայում պրակտիկայի խնդիր չունի ու եթե Կամոյի բացակայությամբ պետք է խաղալու շանս չստանա, իմաստ չկար հրավերք ուղարկել:

Խաղալ 1 հենակետայինով ՝ տվյալ իրավիճակում Ռումյան Հովսեփյանից ավելի լավ ոչ ոք չի կարող այդ ֆունկցիան կատարել: Եզրերում Արազ Օզբիլիզ, Էդգար Բաբայան, ենթահարձակվող՝ Էրիկ Վարդանյան, իսկ առջևում՝ երկու հարձակվող․ Սարգիս Ադամյան, Ալեկսանդր Կարապետյան: 

Բացատրեմ, թե ինչու այդպես ընտրեցի հարձակման ֆազան․ նախ՝ Արազն ինչ տեղափոխվել է Փյունիկ օպտիմալ մարզավիճակ է ձեռք բերել, տեղ-տեղ հիշեցնում է իր խաղով այն Արազին որի լավագույն խաղերը եղել են Կուբանում, իմիջայլոց ստանդարտներ իրացնելիս էլ հիշեցնում է հին Արազին։ Ի դեպ տուգանայինից Փյունիկում էլ աչքի է ընկել խփած գոլով։ Ներկա պահին Արազը ավելի լավ մարզավիճակի մեջ է, քան Տիգրանը։ Իսկ թե ինչո՞ւ Էդգար Բաբայան․ այլ ոչ Գևորգ Ղազարյան․ Բաբայանը Արազի պես լավ մարզավիճակում է․ եթե հետևեք Հոբրոյի խաղերին, կտեսնեք, որ հսկայական ծավալի աշխատանք է կատարում, թիմի գոլերը նրա անմիջական մասնակցության միջոցով են խփվում, ունի բարձր տեխնիկական պատրաստվածություն, իսկ Կիպրոսի առաջնությունում ավելի քիչ հանդիպումներ են կայացել, Գևորգն էլ աչքի չի ընկել ո՛չ խփած գոլերով, ո՛չ էլ գոլային փոխանցումներով, իսկ Էդգարը 6 գոլային փոխանցման հեղինակ է հասցրել դառնալ։

Որպես ենթահարձակվող նշել էի Էրիկ Վարդանյանին, Հենոյի վնասվածքի պարագայում տվյալ իրավիճակում մնում էր 2 ամենա օպտիմալ տարբերակը․ 35-ամյա Մարկոսը և Էրիկ Վարդանյանը։ Ու քանի որ ֆիզիկապես դժվար է պատկերացնել, որ Մարկոսը ամբողջ խաղը կարող է նույն տեմպով խաղալ, դրա համար նշեցի Էրիկ Վարդանյանին։ Սարգիս Ադամյանի փայլուն խաղից հետո էլ Բավարիայի դեմ ուշադիր վերլուծել եմ Հոֆենհայմի խաղային սխեման։ Թիմը խաղում էր 2 ընդգծված հարձակվողով և այդ 2 հարձակվողներից մեկնել Սարգիսն էր, դրա համար առաջարկեցի, որչ Կարապետյանի հետ խաղան մաքուր 2 հարձակվողով:

Տա Աստված, մեր թիմին հաջողվի արագ գոլեր խփել և գոնե երկու գնդակի առավելություն ստանաք, որպեսզի կարողանանք փոխարինումներով Արազին, Ադամյանին, Կարապետյանին խնայել ֆինների դեմ խաղի համար, որովհետև ֆինների դեմ խաղում թեժ պայքար է սպասվում։

Այսպիսով՝ Լիխտենշտեյնի դեմ հանդիպման համար, ըստ իս, ամենաօպտիմալ կազմը հետևյալն է․ Արամ Հայրապետյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիզիր, Հովհաննես Համբարձումյան, Մոնրո Արարատ, Ռումյան Հովսեփյան, Արազ Օզբիլիզ, Էդգար Բաբայան, Էրիկ Վարդանյան, Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան:

Իսկ խաղադրույք կատարողներին առաջարկում եմ հետևյալը՝ Հայաստանը կխփի 2.5 ից շատ, կհաղթի 2 գնդակի տարբերությամբ այսինքն Հայաստան Ֆ2-1.5: Խաղը կսկսվի  12.10.22.45.2019։

Նյութի հեղինակ՝ https://hayblog.info

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023