Լիխտենշտեյնի գլխավոր մարզիչ․ «Արժանի էինք մեկ միավորի»
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 1-ին տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1։0 հաշվով ծանրագույն հաղթանակ տարավ Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ։
Մեր հավաքականին հաղթանակ պագևեց 84-րդ րոպեին տան տերերի պաշտպան Նոա Ֆրոմելտի խփած ինքնագոլը։
Խաղից հետո տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ գլխավոր մարզիչ Մարտին Ստոկլազան կիսվել է իր տխավորություններով․
«Բոլորը պետք է հասկանան, թե Լիխտենշտեյնի հավաքականը վերջին ամիսներին ինչ դժվարությունների է հանդիպել։ Այժմ ֆուտբոլիստները պետք է խաղային ռիթմ հավաքեն։
Ամեն դեպքում, իմ թիմը խաղադաշտում ներդրեց իր ողջ ներուժը և շատ խելացի էր գործում։ Մեր թիմն արժանի էր վաստակել մեկ միավոր»,- նշել է 41-ամյա մարզիչը, ում խոսքերը մեջբերում է Լիխտենշտեյնի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Լիխտենշտեյն-Հայաստան, Հայաստանի-հավաքական, Մարտին Ստոկլազա, Նոա Ֆրոմելտ