Լիլը սահմանել է Ջոնաթան Դևիդի հրաժարագինը
«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դևիդը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «շները» սահմանել են կանադացի հարձակվողի հրաժարագինը, ում վաճառքից ցանկանում են վաստակել նվազագույնը 65 մլն եվրո։
Նշենք` կան տեղեկություններ, որ 23-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել «Միլանը»։
Հավելենք, որ Դևիդը Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 30 խաղում խփել է 20 գոլ և լավագույն ռմբարկուների պայքարում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ կիսում 1-2-րդ հորիզոնականները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիգա-1, Լիլ, Միլան, Ջոնաթան Դևիդ, տրանսֆերներ