Լիգա 1. ՊՍԺ-ն մեկնարկեց կամային հաղթանակով🎥

Լիգա 1. ՊՍԺ-ն մեկնարկեց կամային հաղթանակով🎥

08/08/2021 - 00:56

Մեկնարկել է ֆրանսիական Լիգա 1-ի 2021/22 մրցաշրջանը։

1-ին տուրի շրրանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Տրուայի» դեմ։

Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 9-րդ րոպեին Վալիդ Էլ Հաջամի գոլի շնորհիվ «Տրուան» բացեց խաղի հաշիվը։

Մաուրիսիո Պոչետինոյի սաների պատասխանը չուշացավ. 19-րդ րոպեին Անդեր Էրերան ոսկերչական փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց թիմի նորեկ Աշրաֆ Հակիմիին, ով հուժկու հարվածով պարզապես ռմբահարեց Գոտյե Գալոնի պաշտպանած դարպասը։

«Փարիզը» նախքան ընդմիջման գնալը նաև առաջ անցավ հաշվի մեջ. 21-րդ րոպեին Կիլիան Մբապեի փոխանցումից հետո աչքի ընկավ Մաուրո Իմարդին` հաշիվը դարձնելով 2:1։

Կողմերն ընդմիջման գնացին ՊՍԺ-ի նվազագույն առավելության պայմաններում։

Հանդիպման երկրորդ խաղակեսը, ճիշտ է, անցնում էր փարիզյան ակումբի տարածքային առավելությամբ, սակայն ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին չէր հերիքում դիպուկությունը։

Նույն խնդիրը կար նաև տանտերերի մոտ, սակայն վերջիններս խաղավարտին մոտ ակտիվացան, փորձեցին փրկել խաղը, սակայն, ամեն դեպքում, այլևս գոլեր չտեսանք։

Այսպիսով, ՊՍԺ-ն նոր մրցաշրջանն սկսեց հաղթանակով` 2:1 հաշվով առավելության հասնելով «Տրուայի» նկատմամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023