Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները📸
Հեղինակավոր L’Equipe պարբերականը հրապարակել է ֆրանսիական Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներին։
Նշենք, որ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թոփ-20-ից 18-ը ներկայացնում են ՊՍԺ-ն, իսկ լավագույն տասնյակում միայն փարիզյան ակումբի ֆուտբոլիստներն են։
Ցանկը գլխավորում է Նեյմարը, ում ասմասական աշխատավարձը կազմում է 4 մլն եվրո։
Բրազիլացի ֆուտբոլիստին հաջորդում են Լեո Մեսսին (3.3 մլն եվրո) և Կիլիան Մբապեն (2.2 մլն)։
Հնգյակը եզրափակում են Մարկո Վերատին և Մարկինիոսը, ովքեր ամսական վաստակում են 1.2 մլն եվրո աշխատավարձ։
Նշենք, որ լավագույն քսանյակից միայն Վիսամ Բեն Յեդերն ու Սեսկ Ֆաբրեգասն են, ովքեր չեն ներկայանցնում «Պարի Սեն-Ժերմենը»։
«Մոնակոյի» ֆուտբոլիստներն ամսական վաստակում են համապատասխանաբար 650 և 600 հազար եվրո աշխատավարձ ու այդ ցուցանիշով 15-ն ու 18-րդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեո Մեսսի, Լիգա-1, Կիլիան-Մբապե, Մարկինիոս, Մարկո Վերատի, Մոնակո, Նեյմար, ՊՍԺ, Սեսկ Ֆաբրեգաս, Վիսամ Բեն-Յեդեր