Լիգայի գավաթ. «Լիվերպուլը» մեծ դժվարությամբ հաղթահարեց «Սաութհեմփթոնի» արգելքը 🎥
Լիգայի գավաթ. «Լիվերպուլը» մեծ դժվարությամբ հաղթահարեց «Սաութհեմփթոնի» արգելքը 🎥
24/09/2025 - 01:10

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Լիվերպուլը» 2:1 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին»։

Մերսիսայդյան գրանդից մեկական գոլ խփեցին թիմի նորեկներ Ալեքսանդր Իսակը և Ուգո Էկիտիկեն։ Վերջինն իր թիմին հաղթանակ պարգևեց 85-րդ րոպեին, Իսակն էլ նոր թիմում առաջին անգամ աչքի ընկավ։

Նշենք, որ Էկիտիկեն գոլ խփելուց հետո մարզաշապիկը հանելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ` հեռացվելով դաշտից։

Տանտերերի երկու գոլի դեպքում էլ ասիստ կատարեց իտալացի անվանի վինգեր Ֆեդերիկո Կիեզան։

«Սաութհեմփթոնից» մրցակցի դարպասը գրավեց Շի Չառլզը։

Այսպիսով, Արնե Սլոթի գլխավորած թիմը դուրս եկավ Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025