Լիբերտադորեսի գավաթ. փլեյ-օֆֆ-ի բոլոր մասնակիցները

Լիբերտադորեսի գավաթ. փլեյ-օֆֆ-ի բոլոր մասնակիցները

30/05/2025 - 11:15

Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում ավարտվել է խմբային փուլը. հայտնի են դարձել փլեյ-օֆֆ-ի բոլոր մասնակիցները։

Առաջին տեղով հաջորդ փուլ են դուրս եկել «Էստուդիանտեսը», «Ռիվեր Փլեյթը», «Ռասինգը», «Վելես Սարսֆիլդը» (բոլորն` Արգենտինա), ԼԴՈՒ Կիտոն (Էկվադոր), «Սան Պաուլուն», «Ինտերնասիոնալը», «Պալմեյրասը» (բոլորը` Բրազիլիա)։

Երկորդ տեղով պայքարը կշարունակեն «Բոտաֆոգոն», «Ֆլամենգոն», «Ֆորտալեզան» (բոլորը` Բրազիլիա), «Ունիվերսիտարիոն» (Պերու), «Լիբերտադը», «Սերո Պորտենիոն» (երկուսն էլ` Պարագվայ), «Ատլետիկո Նասիոնալը» (Կոլումբիա) և «Պենյարոլը» (Ուրուգվայ)։

1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա հունիսի 2-ին Պարագվայի Լուկուե քաղաքում` ԿՈՆՄԵԲՈԼ-ի շտաբ-բնակարանում։ Նույն երկրի և նույն խմբում ընդգրկված ակումբները կարող են մրցել միմյանց դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023